National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
22.03.2023
Հանդիպում Կոպենհագենի վալդորֆյան դպրոցի աշակերտների հետ
1 / 13

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մարտի 22-ին հյուրընկալել է Կոպենհագենի վալդորֆյան դպրոցներից մեկի 11-րդ դասարանի աշակերտներին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, պատգամավորներ Սոնա Ղազարյանն ու Արուսյակ Ջուլհակյանը:

Ողջունելով խորհրդարան այցելած աշակերտներին` ԱԺ փոխնախագահը ներկայացրել է 2018 թվականի թավշյա, խաղաղ հեղափոխության արդյունքում ձեւավորված եւ գրանցված ժողովրդավարական ձեռքբերումները:

Նրա խոսքով ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում գիտության եւ կրթության ֆինանսավորմանը. շարունակաբար ավելացվում է գիտության ֆինանսավորումը, բարձրացվում են ուսուցիչների աշխատավարձերը: Խոսելով կրթության ոլորտում իրականացվող ռազմավարական բարեփոխումների մասին` ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է դպրոցաշինությանը, մանկապարտեզների կառուցմանը, ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը:

««Արեգնազան» կրթահամալիրն ունի երկարատեւ համագործակցության պատմություն Կոպենհագենի վալդորֆյան դպրոցներից մեկի հետ: Ամեն տարի այդ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներն այցելում են Հայաստան` ուսումնասիրելու Հայաստանի եւ քրիստոնեության պատմությունը»,- ներկայացնելով աշակերտներին` ասել է կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանը:

Կարեւորելով տարբեր երկրների երիտասարդների միջեւ ընկերական, ջերմ կապերի հաստատումը` նա նշել է, որ 2015 թվականից դպրոցականերն այցելում են նաեւ Հայաստանի Ազգային ժողով: 10 օրվա ընթացքում դպրոցականների համար կազմակերպվում են ճանաչողական էքսկուրսիաներ տեսարժան վայրեր, պատմամշակութային հաստատություններ:

Պատասխանելով աշակերտների հարցերին` Արման Եղոյանն անդրադարձել է տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ դատապարտմանը` նշելով, որ այն կարեւոր է հետագա ցեղասպան հանցագործությունները կանխելու համար:

Պատգամավոր Սոնա Ղազարյանը խոսել է Լաչինի միջանցքի փակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած ճգնաժամի հետեւանքների, էթնիկ զտման մասին:

Աշակերտների հարցերը վերաբերել են նաեւ Հայաստանի տնտեսության զարգացմանը, ապրանքների արտահանմանն ու ներմուծմանը, կոռուպցիայի դեմ պայքարին: Նրանք հետաքրքրվել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններով, կրոնների նկատմամբ հայ ժողովրդի վերաբերմունքով, սերնդափոխությամբ, անդրադարձել են կանանց ակտիվ ներգրավվածությանը տարբեր ոլորտներում:

Վերադառնալով Կոպենհագեն` աշակերտները կպատրաստեն զեկույցներ` ներկայացնելով նախագծային աշխատանքներ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am